Լուրեր
Առավոտյան պարզ դարձավ, որ գրազ եմ կրել. Արտակ Զաքարյան
11.02.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Առավոտյան պարզ դարձավ, որ գրազ եմ կրել
Երեկ երեկոյան, սեղանի շուրջ զրուցում էինք, երբ սոցցանցերում հայտնվեցին կադրեր` ինչ-որ «համեր» մեքենայի արկածների մասին: Զրույցի թեման դարձավ պարեկների «զվարճալի» և միևնույն ժամանակ զարմանքի աստիճան տարօրինակ գործողությունները: Տեսարանն ու ոստիկանների խառնաշփոթը մեզ մի պահ առիթ տվեց մտածելու, որ երևի ֆիլմ են նկարահանում:
Ես տղերքին ասեցի. «....տղե´րք, խոսքս հիշեք, չգիտեմ ֆիլմ է, թե իրականություն, բայց շուտով սրանց (դավաճանների իշխանության) մանկլավիկները կսկսեն տարածել, որ այդ ավտոմեքենայի վարորդը նախկիններից է»:
Ընկերներիցս մեկը չհամաձայնվեց` ասելով, որ դա ինչ կապ ունի, էդ թեզերը չեն աշխատում և անհնարին է, որ նման մեկնաբանություններ տարածեն: Կարճ ժամանակ միմյանց անիմաստ համոզելուց հետո, որոշեցինք գրազ գալ:
Երեկվա հավաքի մասնակիցներն առավոտյան հերթով զանգում և «շնորհավորում» են գրազը հաղթելու համար: Նանե անունով ՖԲ օգտատերը, գիշերվա կեսին (թե որտեղից իրեն այդ տեղեկությունը` պարզ չէ) արդեն տարածել է «սուրբ» վարկածը, որ արկածներով հայտնի դարձած վարորդը «նախկիններից մեկի ընտանիքից է»)))):
Կարծում եմ, արդար կլինի, որ գտնեմ այդ օգտատիրոջը, ճշտեմ թե որտեղից իրեն այս տեղեկությունը և գրազը կիսվեմ նրա հետ: Մինչ այդ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան` գրազի առարկա հանդիսացած անհեթեթ թեման առաջինը տարածելու համար»: