Լուրեր

Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը հայտարարում է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի հիմնական դասընթացի վեցերորդ հոսքի հավելյալ ընդունելության մասին

08.02.2023

 Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը հայտարարում է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի հիմնական դասընթացի վեցերորդ հոսքի հավելյալ ընդունելության մասին։  

 
Պետության զարգացման և անվտանգության հիմքում կրթված և պատրաստված երիտասարդությունն է: Այս դժվարին շրջանում այն նոր մարտահրավերներին դիմագրավելու կարևոր գրավականներից մեկն է: 
 
Դասընթացները տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում (ՀՀ, ք.Երևան, Մելիք-Ադամյան 2)` շաբաթական երկու օր՝ 18.30-ից մինչև 21.00։ 
Դպրոցում ուսումնառության տևողությունն է 2 ամիս։ Դպրոցում ուսումնառությունը անվճար է։  
Դպրոցի դիմորդների համար սահմանված են հետևյալ պարտադիր չափանիշները. 
• Տարիքը՝  18-ից 40 տարեկան 
• Բարձրագույն կրթություն (ուսանող կամ շրջանավարտ) 
 
• Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամություն, իսկ անկուսակցական կամ այլ կուսակցությունների անդամ դիմորդների համար՝  Հանրապետական կուսակցության անդամի գրավոր երաշխավորություն 
Դպրոցի ունկնդիրների ընտրությունը կիրականացվի երեք փուլերով՝ դիմումների փաթեթի ուսումնասիրություն, գրավոր քննություն և հարցազրույց։ 
Դիմումի փաթեթը ներառում է. 
• Դիմում-հայտ  ( https://forms.gle/Ji8MY38FhYxGWfTi7 )
• Ինքնակենսագրություն (CV) 
• անձնագրի էլեկտրոնային պատճեն 
• կրթությունը հավաստող վկայականի էլեկտրոնային պատճեն (դիպլոմ կամ տեղեկանք բուհից) 
 
• ՀՀԿ անդամատոմսի էլեկտրոնային պատճեն կամ կուսակցության անդամ հանդիսացող անձի գրավոր երաշխավորության և երաշխավորողի անդամատոմսի էլեկտրոնային պատճեն 
• օտար լեզուների իմացությունը հավաստող վկայականների էլեկտրոնային պատճեններ (առկայության դեպքում) 
• կրթական կամ հասարակական-քաղաքական այլ ձեռքբերումները հավաստող վկայականների էլեկտրոնային պատճեններ (առկայության դեպքում)
Անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկել  schoolrpa@gmail.com  էլեկտրոնային հասցեին (առցանց դիմում հայտը լրացնելուց հետո):  
Թերի դիմում հայտերը ընդունելության հանձնաժողովի կողմից ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԵԼՈՒ։ 
 
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի փետրվարի 15-ը:  
Դասընթացը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կստանան համապատասխան հավաստագիր: 
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել էլեկտրոնային փոստի հասցեին: 
Առցանց դիմում-հայտի հղումը կցված է։
 

← Վերադառնալ ցուցակին