Լուրեր
Զավեշտ է,երբ մերձավորից՝ Արցախից հրաժարվողը «սիրիր թշնամուդ» է ասում. Շարմազանով
08.02.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Զավեշտ է,երբ մերձավորից՝ Արցախից հրաժարվողը «սիրիր թշնամուդ» է ասում…
Երկրորդ օրն է մեր հասարակությունն ակտիվ քննարկում է Թուրքիա փրկարարներ ուղարկելու փասսը։
Մեկն ասում է ՝ թշնամուն չի կարելի օգնել։
Իսկ մյուսը՝ քրիստոնյան պետք է «սիրի ու կարեկցի նաեւ թշնամուն»։
Պետք չէ խառնել ամեն ինչ։
Նախ Աստծուն պետք է սիրել անձիցդ առավել, ամբողջ սրտով ու զորությամբ։
Հետո մերձավորիդ ու ընկերոջդ` քո անձի պես։
Ու միայն վերջում սիրելն է թշնամուդ, այսինքն քեզ անիծողին (բայց ոչ Աստծուցդ ու մերձավորիցդ առավել)։
Զավեշտ է, երբ մերձավորից ՝ Արցախից ձեռքերը լվացողը «սիրիր թշնամուդ» է ասում։
Նախ Աստծուն եւ յուրայիններին` Հայաստանն ու Արցախը սիրել սովորենք, ապա ՝ մնացյալին։
Երբ լքում ենք արյան ու հավատքի մերձավորին` Արցախը, համաշխարհային սիրուց խոսելը տարօրինակ ու զավեշտալի է թվում»։