Լուրեր

Ռուսական կողմը կրկին օգտագործում է «կարգավիճակ» հասկացությունը՝ կապված Լեռնային Ղարաբաղի ապագայի հետ. Աշոտյան

08.02.2023

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

« «Ռուս խաղաղապահների գործունեությանն աջակցում են ինչպես Բաքվում, այնպես էլ Երևանում, ինչը առանցքային նշանակություն ունի տարածքի վերջնական կարգավիճակի անորոշության համատեքստում»,- ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության տնօրեն Պետր Իլյիչևը ասել է ՌԻԱ Նովոստին։

Ռուսական կողմը կրկին օգտագործում է «կարգավիճակ» հասկացությունը՝ կապված Լեռնային Ղարաբաղի ապագայի հետ։

Հայաստանի ամորձատված արտգործնախարարության ֆոնին, որը մեթոդաբար ջրում է ոչ միայն ժողովրդի ինքնորոշման իրավունքի, այլեւ Արցախի կարգավիճակի հարցը, դա չի կարող ակնհայտ չլինել»։

← Վերադառնալ ցուցակին