Լուրեր
ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ բանախոսություն
07.02.2023

Այսօր՝ փետրվարի 7-ին, ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ՀՀԿ ԵԿ Բանավեճի ակումբի կողմից կազմակերպած՝ «Բանավիճելու տեխնիկան, բանավեճի ընթացքում կիրառվող մանիպուլյացիոն հնարքների իրավական հետևանքները և ներազդման միջոցները» թեմայով բանախոսությունը։
Բանախոսեց՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր, ՀՀԿ Իրավական հարցերի հանձնաժողովի անդամ Կարինե Պետրոսյանը։
Բանախոսությունն անցավ ունկնդիրների ակտիվ և հետաքրքիր քննարկումներով, բանախոսը պատասխանեց մասնակիցներին հետաքրքրող հարցերին։