Լուրեր
Թավշյա իշխանազավթումից արդեն անցել էր երկու տարի, եւ անզեն աչքով էլ տեսանելի էր Արցախի եւ Հայաստանի վրա եկող երկրաշարժը. Աշոտյան
07.02.2023
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«2020 թվականի մայիսի 22-ին, պատերազմից 4 ամիս առաջ Նիկոլն Արցախի նախագահի երդմնակալության արարողությանը Շուշիում ամպագոռգոռ բարբաջում էր. «Թավշյա հեղափոխությունն անխուսափելիորեն պիտի՛ բերի Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչմանը»։
Թավշյա իշխանազավթումից արդեն անցել էր երկու տարի, եւ անզեն աչքով էլ տեսանելի էր Արցախի եւ Հայաստանի վրա եկող երկրաշարժը։
Կիսահարբած, կիսագրագետ, կիսալվա կիստուկը, սակայն, շարունակում էր Արցախը «խոսացած» պատերազմով հանձնելու իր սրիկա ծրագիրը, որ արդեն 2022-ի սեպտեմբերին «ք*ք եմ կերել, լավ եմ արել, էլի եմ ուտելու» դեմքով եւ մոռանալով, թե ինչ է խոստացել երկու տարի առաջ Շուշիում, վերջնականապես ձեռքերը լվա Լեռնային Ղարաբաղից»։