Լուրեր
Համբերատար կերպով մեկ անգամ ևս դիտեք «Համբերատար բանակցողը» ֆիլմը․ Արտակ Զաքարյան
06.02.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այս փաստագրական ֆիլմը պարզ ցույց է տալիս ազգային շահերի առաջ մղման հարցում Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականության ողջ սպեկտորն ու արդյունավետությունը:
Ներկայացված փաստերի ֆոնի վրա հստակ երևում է նաև գործող կապիտուլյանտների սնանկությունը, քաղաքական տգիտությունն ու հայ ժողովրդի ինքնիշխան շահերը միջազգային ասպարեզում ոչնչացնելու ողբերգական իրողությունը:
Համբերատար կերպով մեկ անգամ ևս դիտեք «Համբերատար բանակցողը» ֆիլմը: Այն մեր հերոսական ժողովրդի ոչ հեռու անցյալի քաղաքական պատմության մի մասն է: Միևնույն ժամանակ` նաև որպես դասեր քաղելու, իրավիճակը շտկելու և հաջողված անցյալից դեպի արժանապատիվ ապագա ձգտելու հնարավորություն:
Անցյալն արժևորելով և ուսանելով` մենք բոլորս պետք է մտածենք մեր ներկայի և ապագայի մասին: Արտաքին քաղաքականությունը շարունակում է մնալ մեր երկրի անվտանգ և կայուն զարգացման ճարտարապետության հիմնական գործիքներից մեկը: Այդ գործիքը չպետք է մնա այն մարդկանց ձեռքերում, ովքեր աշխարհում հայտնի են դարձել իրենց անհավասարակշիռ, տխրահռչակ, անպատասխանատու, անվստահելի և խառնակիչ տեսակով» :