Լուրեր

Մուտանտների «հիբրիդային բաստիոնը». Աշոտյան

03.02.2023

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 «Մուտանտների «հիբրիդային բաստիոնը»

«Ժողովրդավարությունը Հայաստանի բրենդ» հռչակած և Հայաստանը

«Ժողովրդավարության բաստիոն» հայտարարած իշխանություններին նույնիսկ իրենց գեոպոլիտիկ հովանավորները չեն կարողանում բնութագրել ավելին՝ քան «հիբրիդային ռեժիմ»-ն է։ 

Բրիտանական economist intelligence unit-ը հրապարակել է 2022թ-ի ժողովրդավարության ինդեքսը, որտեղ Հայաստանը պահպանել է իր «հիբրիդային ռեժիմի» «տիտղոսը»։

Որպեսզի լավ պատկերացնեք, թե ինչ է նշանակում «հիբրիդային ռեժիմ», հիշեցնեմ.

Հիբրիդային ռեժիմներ. ընտրություններն ունեն էական խախտումներ, որոնք հաճախ խանգարում են նրանց լինել և՛ ազատ, և՛ արդար: Ընդդիմադիր կուսակցությունների և թեկնածուների վրա իշխանության ճնշումը կարող է սովորական լինել: Կոռուպցիան հակված է համատարած լինելու, իսկ օրենքի գերակայությունը թույլ է: Քաղաքացիական հասարակությունը թույլ է. Որպես կանոն, տեղի են ունենում ճնշումներ և ճնշումներ լրագրողների նկատմամբ, իսկ դատական համակարգը անկախ չէ:

Իհարկե, ոչ ոք չի պնդում բրիտանական զեկույցի անաչառության հարցում, այն միշտ էլ աշխարհաքաղաքական համատեքստ է ունեցել և այս զեկույցում էլ առկա է ակնհայտ քաղաքական տարրը։ 

Սակայն անգամ այս պարագայում, Հայաստանի գործող իշխանությունների աշխարհաքաղաքական հովանավորները ամբողջությամբ չեն կարողանում նկարել ակնհայտ հաջողություններ ժողովրդավարության ոլորտում»։

← Վերադառնալ ցուցակին