Լուրեր
Միջազգային դերակատարները և հատկապես ՌԴ-ն պետք է արագացնեն Ադրբեջանին բանակցությունների հարթություն վերադարձնելու գործընթացը. Տիգրան Աբրահամյան
02.02.2023
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արցախ մտնող խիստ սահմանափակ ծավալի հումանիտար բեռը միայն կարճաժամկետ կտրվածքով է խնդիր լուծում:
Համարել,որ մարդիկ «յոլա կգնան»` կհարմարվեն, պարզապես այդպես չէ:
Կան խնդիրներ, որոնք առաջին 1-2 ամիսների ընթացքում կարող էին տեսանելի չլինել, սակայն ժամանակի ընթացքում ոչ միայն իրենց զգացնել են տալիս, այլ բավականին ծանր վիճակ ստեղծում:
Կան մեծ թվով առաջնահերթ հարցեր, որոնք հումանիտար բեռի այս փոքր ծավալի պայմաններում ոչ մի խնդիր չեն լուծում:
Միջազգային դերակատարները և հատկապես ՌԴ-ն պետք է արագացնեն Ադրբեջանին բանակցությունների հարթություն վերադարձնելու գործընթացը, հակառակ դեպքում աղետն աննախադեպ հետևանքների կհանգեցնի»: