Լուրեր
Հասկանալի չէ` ինչի է Միքայելյանը անդադար ինքն իրեն հերքում. Միքայել Գրիգորյան
28.01.2023
ՀՀԿ անդամ Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԵԿՄ-ում քպ - ից նախագահ նշակված Սասուն Միքայելյանն ասում է, որ 30 տարի բանակ չենք ունեցել, այսինքն՝ Հայ ժողովուրդը 30 տարի բանակ չի ունեցել։ Իրականում հասկանալի չէ` ինչի է Միքայելյանը անդադար ինքն իրեն հերքում և հայտնվում նմանատիպ ծիծաղելի իրավիճակներում, բայց ամեն դեպքում իր կողմից «դուրս տված» այդ հայտարարությունները առնվազն վստահելի չեն, և ամենայն հավանականությամբ «այլ տեղում» են գրված- տրված, քանի որ նույն Միքայելյանն այսպիսի դիրքորոշում է հայտնել հայկական բանակի և Ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ.
«Ապրիլյան պատերազմում հայ ժողովուրդն ապացուցեց, որ՝ ձեռքներդ հեռու, ոտքներդ մի ձգեք, ոտնձգություն չանեք մեր սահմաններին, և ադրբեջանցին նորից մռթին կերավ, կներեք: Էդ մեծ հաղթանակ էր, որովհետև մեր երիտասարդներն ապացուցեցին, որ որևէ ոտնձգություն չի կարա լինել մեր սահմանին, ու էդ փոքր թվաքանակին կարողացան Ադրբեջանի մեծ բանակի դեմ կանգնել, ես դա համարում եմ մեծ հաղթանակ, եւ մեծ հավատ, որ հետագայում մեր երիտասարդները վստահ կանգնեն սահմանին»:
Ահա այսպիսի դիրքորոշում ունեցող անձն այսօր ճիշտ հակառակն է խոսում. խոսում է, բայց խոսելուց մոռանում է և ուրանում համ անցյալը, համ բանակը: Սա ոչ այլ ինչ է, քան ճղճիմ ուրացում և օրվա իշխանության մաս կազմելու գին:
Այսօրվա իրավիճակի մեղավորը հենց դուք եք, ձեր դավաճանական ոհմակով, քանի որ հենց ձեր օրոք է տեղի ունեցել էդ սարսափելի աղետը, քանի որ հենց ձեր կառավարման օրոք ենք մենք կորցրել գրեթե ողջ Արցախը, իսկ նախկինները բանակը միայն կառուցել և հզորացրել են:
Ապրիլյան քառօրյա պատերազմում մենք հաղթել ենք և թշնամին ի լուր աշխարհի զռռում էր թե փակ դռների հետևում իրեն ստիպում են ընդունել Արցախի անկախությունը, իսկ թե այսօր ինչ է խոսում «կիրթ մարդու տպավորություն» թողածը լսում ենք բոլորս» :