Լուրեր
Այս նույն Սասոււնն էր, ով ուրացավ իր գերագուն հրամանատար, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ու 2008-ին թռավ Լեւոն Տեր-Պետրոսյանի գիրկը. Աշոտյան
28.01.2023
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր Սասուն Միքայելյանը Նիկոլի թրքահպատակ հետույքում իր լորձոտ, բայց տաք անկյունն ապահովելու համար կրկին աչքի ընկավ մարդկային ստորության եւ անբարոյականության հերթական «ռեկորդով»։
Այս նույն Սասոււնն էր, ով ուրացավ Սպարապետին։
Այս նույն Սասոււնն էր, ով ուրացավ Արցախյան առաջին պատերազմի իր մարտական ընկերներին։
Այս նույն Սասոււնն էր, ով 44-օրյային ուրացավ իր պարտքը եւ այդպես էլ առաջնագծում չհայտնվեց։
Այս նույն Սասոււնն էր, ով ուրացավ իր գերագուն հրամանատար, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ու 2008-ին թռավ Լեւոն Տեր-Պետրոսյանի գիրկը։
Այս նույն Սասոււնն էր, ով հետո ուրացավ իր մեկ այլ գերագույն հրամանատար, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին ու 2015-ին թռավ Նիկոլի ստորին բնական բացվածքի մեջ։
Իսկ հիմա թարմացնեմ ձեր հիշողությունը 2018 թվականի նոյեմբերյան այս տեսանյութով, որ երբեք չմոռանաք. «հեղափոխությունը» նախագծել էին Արցախը հանձնելու համար»։