Լուրեր
ԵՄ-ն գալիս է, ՌԴ-ն գնում կամ հակառակը` նիկոլի համար էական չէ. Կարեն Ավագյան
24.01.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԵՄ-ն գալիս է, ՌԴ-ն գնում կամ հակառակը` նիկոլի համար էական չէ:
Այս նախադասության մեջ է ամփոփվում նիկոլի արտաքին քաղաքականության ողջ էությունը: Իսկ գալացողների ու գնացողների ստացած հրավերները պայմանավորված են նրան խոստացած իշխանական երաշխիքներով:
Կեղծ մթնոլորտն օրերի ընթացքում նիկոլը կփոխակերպի ատելի ՌԴ-ից մինչև պաշտպան ԵՄ կամ հակառակը` նիկոլի համար էական չէ: Էականը սեփական գոյի հաստատումն է իրականության մեջ:
Հետևաբար Հայաստան կգա ԵՄ-ն, ՌԴ-ն, թե երրորդը` մեկ է: Սրանց առկայության պայմաններում գալիս են մեկի անվտանգության համար, ոչ Հայաստանի կամ Հայաստանի շահի կամ Արցախում ցրտի ու սովի մատնված հայերի համար:
Կարդացեք սա այն տոնայնությամբ, որը ձեռնտու կլինի ձեզ, բայց սա միևնույն է գրելու եմ: Նիկոլի իշխանության պայմաններում 120.000 հայերը մեկ փրկված կատվի արժեք չունեն արտաքին աշխարհի համար, որովհետև նիկոլի համար փրկված կատվի արժեք չունեն հայերը:
Հ.Գ.Ապացույցն այն բանի, որ մեր երկրի զավթիչներն ընդամենն իմիտացիա են անում աշխատանքի ու կառավարման, վկայում է այսօրվա խղճուկ վիճակը»: