Լուրեր
Կարծես վատ երազում լինեմ. Մարգարիտ Եսայան
22.01.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կարծես վատ երազում լինեմ, որում անվերջ կործանումներ ու կորուստներ են, մահեր ու հրդեհներ, ատելություն եւ ուրացում, թվում է արթնանամ ու ամեն ինչ նախկինի պես կլինի, բանակը, դիվանագիտությունը, ազգային արժանապատվությունը, անվտանգությունը, Արցախը, Շուշին ու Հադրութը, Սփյուռքը, ավաղ...
Երեւի անթույլատրելի շատ քնեցի...»: