Լուրեր
Էս ինչ վայնասուն է բարձրացել 5-րդ ալիքի տեսանյութի դեմ...Մարգարիտ Եսայան
21.01.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Էս ինչ վայնասուն է բարձրացել 5-րդ ալիքի տեսանյութի դեմ...
Իսկ ինչու չէիք աղմկում, երբ ուղիղ եթերում մեռնում էր Արմեն Գրիգորյանը, երբ թիվիները ցուցադրում էին, թե ինչպես է հղի կնոջը վարչապետի ավտոշարասյան մեքենան սպանում, երբ գերիներին թուրքերը խոշտանգում էին եւ տեսանյութերը տարածում, դուք էլ նայում էիք, երբ հայրենիքին զինվոր տված ծնողներին գետնաքարշ տանում էին հաստավիզ մլիցեքը եւ ծնողների ձայներից Եռաբլուրը դղրդում էր․․․
Երբ հենց հիմա Արցախում մարդիկ են մեռնում, բլոկադայի պատճառով չստանալով բավարար բժշկական աջակցություն, երբ այրված զինվորների մայրերը անսահման վշտից այնպես են քարանում, որ չեն կարողանում խոսել, երբ զոհված զինվորների եւ անհետ կորածների հայրերը մահանում են, քանի որ նրանց սրտերը պայթում են մեծ վշտից․․․Ինչ եք ձեզ գիտունիկի տեղ դրած հարձակվել 5-րդ ալիքի վրա, տհասների համար բացատրվեց, տրվեց պատասխան, թե բուն լրատվական նյութում ձայները չեն եղել, զուգահեռ լրագրողի ձայնն է եղել, ասվեց, որ յութուբում ձայները եղել են, բայց դրանք ականատեսների եւ օգնել ցանկացողների ձայներն են եղել․․Էս ինչ մի մաքրամաքուր իսանի տեղ եք դրել ձեզ․․․
Երկիրը գերեզման է դարձել , մի ամբողջ ժողովուրդ է վառվում ու մեռնում․․Բա ձայն հանեք, բա բողոքեք, մեղավորը աչքներիդ առաջ է, էսօր էլ քեֆի մեջ էր իր հորանց կողմերում, բա բողոքեք, ասեք, էդ ոնց ա լինում, որ տժժում է մահվան վրա, դեռ անթաղ երեխեքի ոսկորների վրա էս ինչ դիվային խնջույք է․․․
Թե չէ կպել եք լրատվամիջոցին, որ ինչ անեք եւ ամենազազրելին ու զզվելին , որ էս հուդայականության մեջ թաթախված են նաեւ որոշ «լրատվամիջոցներ»․․․»: