Լուրեր

Հայաստանը շարունակելու է ապրել մի մեծ դժբախտության օրակարգով. Կարեն Ավագյան

21.01.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանը շարունակելու է ապրել մի մեծ դժբախտության օրակարգով

 
- քանի այդ դժբախտությունները չենք շրջել դեպի դրանց հեղինակները։
- Քանի նրանց չեն վերադարձվել այդ դժբախտության հետևանքները։
- Քանի նրանք չեն տրորվել իրենց ավերած իրականության փլատակների տակ։
 
Մեզ աշխարհի տարբեր ծայրերից այլևս բացահայտ գոռում են, որ սրանք բան են պայմանավորվել։ Ու այդ բանը մեր կյանքի, մեր երկրի հաշվին է։ Մենք էլ լսում ենք այդ բղավոցները, բայց վախենում ենք ինքներս մեզ խոստովանել մեր հասկացածը։
 
Որոշ ժամանակ առաջ ձեռքբերում էր այն փաստը, որ բոլորս հասկացել ենք դավաճաններ կան։ Հիմա այս գիտակցումն այլևս բավարար չէ։ Ժամանակն արդեն մեզնից հետևանք է պահանջում։ Մնացել է մենք մեզ հստակ պահանջ ուղղենք և այդ պահանջն անշեղորեն կատարենք»։

← Վերադառնալ ցուցակին