Լուրեր

Փաշինյանը ցանկացած ազգադավ հրահանգ կատարելու պատրաստակամության հաշվին է դարձել վարչապետ. Արմեն Նավասարդյան

21.01.2023

ՀՀԿ անդամ Արմեն Նավասարդյանը  ֆեյսբուքյան  իր էջում գրել է.

 
«Փաշինյանը ցանկացած ազգադավ հրահանգ կատարելու պատրաստակամության հաշվին է դարձել վարչապետ, իսկ պետական համակարգում Փաշինյանին ենթարկվողների ճնշող մեծամասնությունը ցանկացած ազգադավ հրահանգ կատարելու պատրաստակամության հաշվին են շարունակում պաշտոնավարել...
Երբ այս ամենին գումարվում է իշխանությունների հանդեպ նաև  հասարակության լայն շրջանակների, կներեք արտահայտության համար, «ոչխարային հեզությունը», արդյունքում ստանում ենք սպանդանոցի վերածված բանակ...Ոչ միայն բանակ, այլև մի ամբողջ երկիր...
 
Այսօր մարդկանց առաջնորդելու, համախմբելու և փողոցային պայքարի մղելու հարցում ընդդիմության թերությունների վերաբերյալ մեղադրանքներն արդարության առումով լիարժեք չեն...
Առանց նախորդ ընտրությունների անհրաժեշտության հարցին անդրադառնալու, պետք է խոստովանել, որ դա իշխանության դեմ որքան էլ զարմանալի հնչի հենց իշխանությունների կողմից կազմակերպված համընդհանուր խաղաղ պայքարի հնարավորություն էր...
Հրապարակները ողողելու, փողոցներ փակելու, ոստիկանների կողմից բռնության ենթարկվելու, մրսելու, հոգնելու,  մարզերից Երևան հասնելու կարիք չկար...
Ընդդիմությունը վաղուց մերկացրել էր իշխանությունների ազգադավ էությունը և պետք էր գրիչի ընդամենը մի քանի շարժումով միանալ պայքարին...
Անցյալի զարգացման հետագծից կախված մեր հանրության մեջ չկա պետականության ընկալողունակության բավարար մակարդակ... Մարդանց համար «նախկինների» հարստության փայլն ավելի կուրացուցիչ էր, քան թշնամու ֆոսֆորային զենքի փայլը...
 
Նման պայմաններում, երբ մեր ազգային նկարագրի, հայրենադավ իշխանությունների և աշխարհաքաղաքական օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոնների պատճառներով հայերիս շահը սահմանափակվում է միայն մեր դաշնակցի այն շահով, որը կարճաժամկետ առումով մեր գոյատևելու համար անհրաժեշտ է, բայց զարգացման առումով անբավարար, պետք է չվարանել և ակտիվորեն լծվել ազգի հոգեփոխման ու վերադաստիարակման կարևոր գործին...»:

← Վերադառնալ ցուցակին