Լուրեր
Անցյալ տարվա սեպտեմբերյան մարտերի 200-ից ավել տղերքն էլ չարժանացան համապետական սգին. Աշոտյան
20.01.2023
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այլ պետությունների մի շարք ղեկավարներ եւ ներկայացուցիչներ ցավակցական հեռագրեր հղեցին՝ կարծելով, թե Հայաստանի իշխանությունները տարրական բարոյականություն ունեն եւ սգի մեջ են։
Բայց մենք չպիտի զարմանանք, որ երեկվա ողբերգության կապակցությամբ սրանք սգո օր չեն հայտարարում։
Անցյալ տարվա սեպտեմբերյան մարտերի 200-ից ավել տղերքն էլ չարժանացան համապետական սգին»։