Լուրեր
Դուք քանդողն եք, դուք հերոստրատիկն եք...Մարգարիտ Եսայան
19.01.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայ տղամարդկանց գլխատումը շարունակվում է, մահվան գերանդին ուսին թուրքը դեռ Հայաստանում է․․․
Դե, մենք էլ, անունը դրած աշխարհաքաղաքական, էս թոհուբոհի մեջ ապուշացած նստած ենք...
Ամոթ...
Դըմբ-դըմբ հու․․․
Տո, դուք բանակ պահո՞ղ եք, տո, դուք երկիր պահո՞ղ եք, դուք քանդողն եք, դուք հերոստրատիկն եք...»: