Լուրեր
Ձեր «կառավարումը» բացի մահերից ու հայրենիքի կորստից այլ բան չի բերել. Շարմազանով
19.01.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Աստված հոգիներդ լուսավորի ։
15 լուսավոր տղաներ նիկոլիզմի կառավարման քաոսի ու բարդակի հերթական զոհերը դարձան։
Բարդակն եղել է քովիդի, 44-օրյա պատերազմի, Սուրմալուի ողբերւության, 2022-ի սեպտեմբերյան պատերազմի ժամանակ.հիմա էլ առավոտ արթնանում ու լսում ենք այս աղետի մասին։
Դուք էս ի՞նչ անեծք եք ազգի գլխին։
Գնացեք էլի, ի սեր Աստծո։
Գնացեք, որ աղետների փուլն ավարտվի։
Ձեր «կառավարումը» բացի մահերից ու հայրենիքի կորստից այլ բան չի բերել»։