Լուրեր

Եվրոպական խորհրդարանն ավարտեց Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի քննարկումը. Աշոտյան

19.01.2023

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Եվրոպական խորհրդարանն ավարտեց Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի քննարկումը։
 
Այն կարճ տեւեց, մոտ երկու տասնյակ լակոնիկ ելույթներ էին։
Բոլորը միանշանակ դատապարտեցին Ադրբեջանին եւ պահանջեցին Լաչինի միջանցքի անհապաղ բացում։ 
Խոսվեց դեմոկրատիայի, ադրբեջանական գազի, օդային կամուրջ ունենալու կարեւորության եւ այլնի մասին։
Եղան նաեւ Ռուսաստանի հետ Արեւմուտքի ընթացող բախումն արտահայտող շեշտադրումներ։
 
Եվրոպական հանձնաժողովի անունից խոսեց տրանսպորտի եվրահանձնակատարը, որի ելույթը, պատկերավոր ասած, ոչ մի բանի մասին էր։
Նախորդ օրը պատգամավորների կողմից ներկայացված 5 նախագծերից սինթեզվեց մի միասնական տարբերակ, որը հղումով տեղադրում եմ այստեղ։
Այն քվեարկվելու է վաղը։
Նախագծից կհասկանաք տեղի ունեցած քննարկման բովանդակությունը»։
 

← Վերադառնալ ցուցակին