Լուրեր

Ո՞րն է մեր եւ Փաշինյանի արժեքային տարբերությունը․ Շարմազանով

18.01.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Ո՞րն է մեր եւ Փաշինյանի արժեքային տարբերությունը։
Մեր կարծիքով Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի սպառնալիքն ու թշնամին են ,իսկ Փաշինյանի կարծիքով՝ պոտենցիալ բարեկամ ու կառուցողական գործընկեր։
 
Մեր կարծիքով Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում , իսկ Նիկոլի կարծիքով շատ լավ էլ կարող է։
Մեր կարծիքով երիտթուրք բառը վիրավորական է, նրանց կարծիքով՝ ոչ։
Մեր կարծիքով տրանսգենդեռ ու միասեռական լինելը մեր ազգի արժեքներին դեմ է, նրանց կարծիքով ՝այնքան ընդունելի է, որ ԱԺ ամբիոն են տրամադրում ու ֆիլմ նկարում։
 
Մեր կարծիքով բանակը հզորացվում է Իսկանդերով, իսկ նրանց կարծիքով՝ կլուբնիկով»։

← Վերադառնալ ցուցակին