Լուրեր

Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ համագործակցության արդյունքում նախաձեռնվել ու ընդունվել է բանաձև, որով կառույցը դատապարտում է ադրբեջանական ռազմական ագրեսիան. Լիլիթ Բեգլարյան

17.01.2023

 ՀՀԿ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր  էջում  գրել է.

 
«Ուզում եմ տեղեկացնել, որ դեռևս անցյալ տարի դեկտեմբերին` մինչև Լաչինի միջանցի փակումը, տեղի է ունեցել «Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ» (EDS) կազմակերպության խորհրդի հավաքը, որտեղ մեր գործընկեր Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ համագործակցության արդյունքում նախաձեռնվել ու ընդունվել է բանաձև, որով կառույցը դատապարտում է ադրբեջանական ռազմական ագրեսիան, իր աջակցությունն է հայտնում Հայաստանին ու կոչ է անում Եվրոպական Հանձնաժողովին կասեցնել 2022թ․ հուլիսին ստորագրված ԵՄ-Ադրբեջան գազի գործարքը՝ մինչև ադրբեջանական զինուժի ամբողջական դուրսբերումը ՀՀ սուվերեն տարածքից։
 
Բանաձևով նաև կոչ է արվում Եվրոպական միության անդամ երկրներին դիտարկել Ադրբեջանի ղեկավարների ակտիվների նկատմամբ սանկցիաներ կիրառելու հարցը։ 
Ինչպես նշված է ՀՀԿ վերջին հայտարարության մեջ, այժմ նույնպես շարունակում ենք աշխատել մեր բոլոր միջազգային գործընկերների հետ՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն տրամադրելու, Ադրբեջանի հակահայ քաղաքականությունը բացահայտելու և միջազգային կառույցների համապատասխան մակարդակներով քննադատելու ու հատկապես հստակ գործողությունների կոչ անելու համար։ 
 
Հետագա զարգացումների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»։

← Վերադառնալ ցուցակին