Լուրեր

Նիկոլիստները Նիկոլից պահանջելու փոխարեն, նախկին ղեկավարներից են պահանջում խդիրների լուծումը։ Լրիվ ՝ գժանոց…Շարմազանով

17.01.2023

  ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Սելը ճռռալու փոխարեն , սելվորն է ճռռում։
 
Նիկոլիստները Նիկոլից պահանջելու փոխարեն, նախկին ղեկավարներից են պահանջում խդիրների լուծումը։
Բանակցում է Նիկոլը։
Պայմանավորվում է Նիկոլը։
 
Խոստում է տալիս Նիկոլը։
Խաղաղության դարաշրջան խոստանում է Նիկոլը։
Թող հեռանա ձեր Նիկոլը, եկողները կգան ու հարցին կփորձեն ազգային լուծում տալ։
Բայց աշխարհում նման բան չկա, որ իշխանությունը իր կերած «բողկերի» պատասխանը նախկին իշխանությունից պահանջի։
 
Լրիվ ՝ գժանոց…»:
 
 

← Վերադառնալ ցուցակին