Լուրեր
Արցախցին իր ընտրությունն արել է վաղուց՝ հօգուտ Ազատ ու Անկախ Արցախի. Շարմազանով
16.01.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ի՞նչ նոր ընտրություն։
Արցախցին իր ընտրությունն արել է վաղուց՝ հօգուտ Ազատ ու Անկախ Արցախի։
Ցանկացած անձ, պաշտոնյա, ներկա կամ նախկին, ով չի պայքարում ու ծառայում հանուն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման՝ թուրքի կամակատար է եւ վերջ։
Նոր ընտրությունը նոր բաժանարար գծեր է բերելու ու առիթ է լինելու ադրբեջանական նոր սադրանքների համար։
Կուտը չուտեք, ձեր ցավը տանեմ։
Միակ ելքը՝ պայքարն է»։