Լուրեր

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պատմության լավագույն մարզիչը Վարդան Մինասյանն է, իսկ ֆեդերացիայի նախագահ ՝ Ռուբեն Հայրապետյանը. Շարմազանով

15.01.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Հայաստանի հավաքականի լավագույն մարզիչը Վարդան Մինասյանն է,իսկ ֆեդերացիայի նախագահ՝ Ռուբեն Հայրապետյանը։
 
Սաղ պարերը պարել էին, հիմա էլ ուկրաինացի միջին մարզիչ Պետրակովին նշանակում են Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ։
Օտարամո՞լ ու այդքա՞ն…
Ի՞նչ պետք է անի Պետրակովը, որ մեր հայ մարզիչները չեն կարող։
Եղիշե Մելիքյան, Կարեն Բարսեղյան, Վարդան Բիչախչյան…
Վարդան Մինասյանի մասին էլ կլռեմ։
Պետրակովին տեսել ենք էլի…
 
Ուկրաինան նրա գլխավորությամբ դուրս մնաց անցումային խաղերի ժամանակ։
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պատմության լավագույն մարզիչը Վարդան Մինասյանն է, իսկ ֆեդերացիայի նախագահ ՝ Ռուբեն Հայրապետյանը։
Նրանց ղեկավարությամբ Հայաատանի հավաքականը Սլովակիա 4-0, Դանիա4-0, Հս.Մակեդոնիա 4-1 հաղթում էր,Իտալիայի հետ 2-2 էր խաղում։
Ու խաղում էր,այլ ոչ թե «ավտոբուս» էր կատարում»։

← Վերադառնալ ցուցակին