Լուրեր
Ռուբեն Վարդանյանի հնարավոր հեռացման «օպերան» համաձայնեցված է Երեւանի եւ Բաքվի միջեւ. Շարմազանով
15.01.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Թե ժամանակին ԱԺ ընդդիմադիր պատգամավորների մուտքի արգելքն Արցախ ,թե Արցախից Ռուբեն Վարդանյանի հնարավոր հեռացման «օպերան» համաձայնեցված է Երեւանի եւ Բաքվի միջեւ։
Մերուժան Արծրունու,Վեստ Սարգսի ու Մելիք -Շահնազար 2-րդ դավաճանների հետնորդներն ցավալիորեն ակտիվ բազմանում եւ գործում են մեր շուրջ։
Հերթական անգամ միաբանության փոխարեն երկպառակություն,այն էլ արտաքին թշնամու դրդմամբ»։