Լուրեր

Ադրբեջանն արդեն անոնսել է, որ ծրագրում է Հայաստանի ամբողջական օկուպացիա իրականացնել. Տիգրան Աբրահամյան

13.01.2023

 ԱԺ «Պատիվ ունեմ» խբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է.

 
«Այն, որ իշխանությունն այսօր ասում է, որ ծայրահեղ վիճակում գտնվող Արցախին կարող է միայն հումանիտար հարցերով օգնել, իսկ դա փակ միջանցքի պայքարում անհնար է, իսկ մնացած խնդիրները՝ անվտանգային, քաղաքական ՌԴ-ի իրավասության դաշտում է, նշանակում է, որ վաղը նույնն ասելու է Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Երևանի դեպքում։
 
Այդ «վաղն» ասածը սարերի հետևում չէ, Ադրբեջանն արդեն անոնսել է, որ ծրագրում է Հայաստանի ամբողջական օկուպացիա իրականացնել։
Ովքեր համակերպվել կամ ուզում են համակերպվել, չտեսնելու տալ Արցախի հանձնման գործընթացը, հետագայում նույն կերպ հետևելու են Հայաստանի տարբեր բնակավայրերի, իրենց իսկ տների հանձնումը։
Ի դեպ, եթե ոմանք մտածում են, որ իրերի նման դասավորությունների պարագայում բարեհաջող կփախչեն/կարտագաղթեն, ապա ասեմ, որ չեն հասցնելու»։

← Վերադառնալ ցուցակին