Լուրեր
ՀՀ իշխանությունները Արցախում բնակվող տասնյակ հազարավոր հայերի կյանքի և զրկանքների հաշվին լուծում են արտաքին վեկտոր փոխելու և ռուսին տարածաշրջանից հանելու իրենց խնդիրը. Դերզյան
13.01.2023
ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Իրավիճակը հստակ է.
«ՀՀ իշխանությունները Արցախում բնակվող տասնյակ հազարավոր հայերի կյանքի և զրկանքների հաշվին լուծում են արտաքին վեկտոր փոխելու և ռուսին տարածաշրջանից հանելու իրենց խնդիրը:
Արցախը մատաղ անելու գործընթացը կարող է կանխվել միայն իշխանափոխությամբ, իսկ ում դեռ տեղ չի հասել, բացատրեմ.
ՀՀ իշխանությունը Արցախը քցում է ռուսի ջեբը/դե սիրուն մոռանալով, որ ռուսին ինքնա բերել Արցախ/
Ասումա, դե ձեր վզովա, փոխեք իրավիճակը, չէ, ուրեմն մեզ ոչ տաքա, ոչ էլ սառը, մի բան էլ հավելյալ բոնուս ձեզնից թռնելու համար:
Արցախը չունի զենք, չունի Հայաստանի իշխանությունների/փաստացի Հայաստանի, որովհետև իրենք են համակարգի տերը/ աջակցությունը:
Արցախում դեղորայքը, սնունդը սպառվումա: Հոսանք ու ինտերնետը խայտառակ վատ վիճակում:
Զոհասեղանին ցանկացած դեպքում մի բան դրվելու է, այլ հարց է, որ այդտեղ պետք է լիներ ոչ թե Արցախը, այլ Հայաստանի հակապետական իշխանությունը»: