Լուրեր
«Մեր խնդիրը ոչ Ֆրանսիան է, ոչ ԱՄՆ-ն ու ոչ էլ Ռուսաստանն են. մեր խնդիրը Նիկոլն է, Թուրքիան ու Ադրբեջանը». Էդուարդ Շարմազանով
13.01.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը տելեգրամյան իր ալիքում գրել է.
«Ի՞նչ եք հիմա էլ «թռել» Ֆրանսիայի Աժ նախագահի դեմքին, թե ինչո՞ւ Ֆրանսիան չի ճանաչում Արցախի անկախությունը։
Կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանն Ալիևից ավելի լավ է հիմնավորում, որ Արցախը դեռ վաղուց Ադրբեջանինն է։
Մեր խնդիրը ոչ Ֆրանսիան է, ոչ՝ԱՄՆ-ն ու ոչ էլ Ռուսաստանն են։
Մեր խնդիրը Նիկոլն է, Թուրքիան ու Ադրբեջանը։
Խնդիր չէ. հայության, Արցախի ու ՀՀ-ի թշնամիները»։