Լուրեր
Էս 4 տարին սրանց չսովորեցրեց, որ կեղծ օրակարգով, շինծու գործերով չեն կարող սևացնել հայրենանվեր մարդկանց անունը. Տաթև Թադևոսյան
12.01.2023

ՀՀԿ խորհրդի անդամ Տաթև Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հերթական քրեական գործն ու այս անգամ բռնագանձման բովանդակությամբ հեքիաթներ են հորինվում։
Ախ էս 4 տարին սրանց չսովորեցրեց, որ կեղծ օրակարգով, շինծու գործերով չեն կարող սևացնել հայրենանվեր մարդկանց անունը։
Արտաքին թշնամին կամաց-կամաց ամբողջ երկիրը իրենովա անում, իսկ սրանք կար ու ձևով են շարունակում զբաղվել»։