Լուրեր
Երևան քաղաքի ավագանու ընտրություններից առաջ կապիտուլյանտ իշխանությունները փորձում են հանրության ուշադրությունը շեղել հերթական շինծու քրեական վարույթով. Նարեկ Թադևոսյան
12.01.2023
ՀՀԿ անդամ Նարեկ Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երևան քաղաքի ավագանու ընտրություններից առաջ կապիտուլյանտ իշխանությունները իրենց սովորության համաձայն փորձում են հանրության ուշադրությունը շեղել հերթական շինծու քրեական վարույթով, փորձելով Երևանի ամենասիրված քաղաքապետին լռեցնել ինչ-որ բռնագանձման կեղծ օրակարգով:
Մեկ անգամ ևս ցանկանում եմ հիշեցնել այս իշխանություններին. մեզ որևէ քրեական գործով կամ վարույթով չեք կարող լռեցնել, առավել ևս շեղել մեզ՝ մեր գլխավոր օրակարգից: Մենք պայքարել ենք դեռևս խորհրդային վարչախմբի դեմ, մենք պայքարել ենք ազատ և անկախ հայրենիք ունենալու համար, մեր պայքարը հանուն մեր հայրենիքի է և մեր պայքարը հաջողելու է:
Հ.Գ. Երևանի ընտրություններին պատրաստվելու փոխարեն, հիշե՛ք, որ Հայաստանը Արցախին կապող միակ «կյանքի» ճանապարհն արդեն մեկ ամսից ավել է փակ է հենց ձեր «եղբայրների» շնորհիվ»։