Լուրեր
Անընդունելի եմ համարում ընդդիմադիր մեր գործընկերների նկատմամբ քաղաքական հետապնդման այս քայլերը. Հենրիխ Դանիելյան
11.01.2023

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Անընդունելի եմ համարում ընդդիմադիր մեր գործընկերների նկատմամբ քաղաքական հետապնդման այս քայլերը։ Այսօր ՀՅԴ կուսակցական գրասենյակներում և կուսակցական անդամների բնակարաններում կատարվել են խուզարկություններ, կան նաև ձերբակալված մի շարք անձիք։
Ուժային կառույցներում աշխատողները ի վերջո պետք է գիտակցեն, որ չպետք է դառնան գործիք՝ լռեցնելու հայրենիքի համար պայքարողներին, ճշմարտությունը բարձրաձայնողներին և այն մարդկանց, ովքեր պատերազմի միջով են անցել՝ հանուն Հայաստանի ու Արցախի և այս քայլերով փորձել լռեցնել ընդդիմադիր գործիչներին պարզապես չի ստացվելու։
Հ.Գ Մենք չենք լռել, չենք լռում և չենք լռելու՝ անկախ ամեն ինչից»։