Լուրեր
Պատկերացնու՞մ եք Պուտինն էլ Փաշինյանի նման փորձագիտական ու արտախորհրդարանական հանդիպումների հիման վրա կարծիք կազմի պաշտոնական Երեւանի քայլերի վերաբերյալ. Շարմազանով
11.01.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պատկերացնու՞մ եք Պուտինն էլ Փաշինյանի նման փորձագիտական ու արտախորհրդարանական հանդիպումների հիման վրա կարծիք կազմի պաշտոնական Երեւանի քայլերի վերաբերյալ։
Հանրային եթերի մեծ մասը բացահայտ մեղադրում կամ «քրֆում» են մեր դաշնակցին։
Եթե Նիկոլի տրամաբանությամբ շարժվենք, դա պաշտոնական կարծիք է։
Նման դաշնակցին ո՞վ կօժանդակի։
Սա դաշնակցի՞ պահվածք է, թե՞՝ թշնամու։
Բորշը հերթական անգամ սարքում է Նիկոլը, ազգովի կուտենք մենք։
Բայց այս անգամ եթե մարսեցինք, ուրեմն Աստված ողորմած է անխելքներիս հանդեպ,դեռ…»: