Լուրեր

Արցախից հրաժարվելու գնով ՀՀ տարածքները պահելու քաղաքականությունը վաղը վերածվելու է Սյունիքից հրաժարվելու և մնացածը պահելու կործանարար քաղաքականության․ Արտակ Զաքարյան

11.01.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլն այդպես էլ չհասկացավ մի պարզ ճշմարտություն. որպեսզի կարողանա պահել իր ասած ՀՀ 29800 քառակուսի կիլոմետրը, առնվազն Արցախի ինքնորոշման իրավունքի, Շուշիի և Հանդրութի դեօկուպացիայի հարցերը պետք է լինեն Հայաստանի Հանրապետության օրակարգում:

 
Այլապես Արցախից հրաժարվելու գնով ՀՀ տարածքները պահելու թուլամորթի քաղաքականությունը վաղը վերածվելու է Սյունիքից հրաժարվելու և մնացածը պահելու (և այդպես շարունակ) կործանարար քաղաքականության:
 
Պարզ երևում է, որ Ադրբեջանը կանգ չի առնելու»:

← Վերադառնալ ցուցակին