Լուրեր
Մինչ մենք պուպուշ քննարկում ենք, թշնամին ամբողջ երկիրը բնաջնջում է. Մարգարիտ Եսայան
10.01.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Որ մի ասածն էր անսպասելի,որ մի ասածը չի իրականացրել, իբր ինչն եք քննարկում, էս զարմանքը եւ քոմենթացավը ինչի համար է, ինչն էր անսպասելի, ասեց' հո դուրս չեմ գա ասեմ իշխանությունը ում ա պետք, եկեք տամ, ասեց' կարող եք' պաժալուստա, նույն ժողովրդով եկեք-վերցրեք... Յու առ վելքոմ...
Ես մեր զարմանքի վրա եմ զարմանում, չէ, գժվում եմ...
Թշնամին քարը գլորում ու գլորում ա...Թշնամու խոսքը չեն քննարկում ու թշնամու խոսքը չեն տիրաժավորում, թշնամու խոսքից չեն զարմանում, թշնամու լեզուն արմատախիլ են անում...Թշնամուն բնաջնջում են, մինչ մենք պուպուշ քննարկում ենք, թշնամին ամբողջ երկիրը բնաջնջում է ...
Մնացածը ջուր ծեծոցի է...Արցախի կյանքի փակ ճանապարհը վկա»: