Լուրեր
Ինչքան անհայրենիք պետք է լինես, որ երկրիդ սահմանների անվտանգության համար մտահոգ ուժերին վանես ու չթողնես քեզ աջակցել՝ սպասարկես միայն թշնամու շահը. Հենրիխ Դանիելյան
10.01.2023
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր ստիպված լսեցինք երկրի թիվ մեկ դավաճանի ասուլիսը։ Եվս մեկ անգամ ամրագրվեց այն փաստը, որ վարչապետի աթոռը զավթած անձը, ով չի վիրավորվում, երբ իրեն թուրք են անվանում և թե’ խոսքով, թե’ գործով ապացուցում է դա։
Ինչքան անհայրենիք պետք է լինես, որ երկրիդ սահմանների անվտանգության համար մտահոգ ուժերին վանես ու չթողնես քեզ աջակցել՝ սպասարկես միայն թշնամու շահը։ Այն թշնամու շահը, որի պատճառով զոհվել են մեր 5000-ից ավել հայրենակիցներ, որի պատճառով արդեն 30 օր է փակ է Արցախը աշխարհին կապող միակ կյանքի ճանապարհը, որի պատճառով շրջափակված մեր հայրենակիցները լույսը արդեն ժամով են օգտագործելու և կանգնած են հումանիտար լուրջ աղետի առջև։
Մարդ ով չի ամաչում, երբ իրեն թուրք են կոչում, այսօր բառացի, շատ ուղիղ տեքստով ասաց, որ այս տարի ՀՀ-ում ՀԱՊԿ զորավարժությունները չեն կայանա, քանի որ Հայաստանը այս պայմաններում նման միջոցառումների իրականացումը նպատակահարմար չի գտնում։ Եվ սա այն դեպքում,երբ թշնամու համար այս զորավարժությունը ևս մեկ սանձող քայլ կարող էր լինել և քաղաքական գնահատակ էր ՀԱՊԿ-ի կողմից, որը քաղաքական գնահատականից վերածվել էր հստակ գործողության»։