Լուրեր
Փաշինյան, քո «потолок»-ը Էրդողանի ու Ալիեւի «բիզիմդիր» լինելն է. Շարմազանով
10.01.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փաշինյան, քո «потолок»-ը Էրդողանի ու Ալիեւի «բիզիմդիր» լինելն է։
Ասում է՝ մենք մեզ պետք է դիրքավորենք որպես ֆորպո՞ստ, թե՞՝ դաշնակից։
Ուրեմն լսիր, Նիկոլայ…
Դու ոչ որպես ֆորպոստ կարող ես դիրքավորվել , ոչ էլ ՝ որպես դաշնակից։
Ֆորպոստի համար պիտանի չես, քանի որ թռնող ես։
Դաշնակից էլ չես կարող լինել, քանի որ աշխարհաքաղաքական «հետերայից» բարձր կարգավիճակ չունես ու չես էլ ունենալու։
Քո «потолок»-ը Էրդողանի ու Ալիեւի «բիզիմդիր» լինելն է։
Քո հետ հայ ժողովուդն ու Հայաստանն այլ ապագա չունի»։