Լուրեր
«Նիկոլն ու Իլհամը միևնույն օրը ասուլիս են հավաքել. համատեղ ասուլիսների տակ, հնարավոր է, որ սրանց տերերի կողմից հերթական դավադիր զարգացումներ են նախատեսված». Արտակ Զաքարյան
10.01.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլն ու Իլհամը միևնույն օրը (ասել է թե՝ համատեղ) ԶԼՄ ասուլիս են հավաքել: Երկուսի մոտ էլ այն չծրագրված, պատշաճ կերպով չիրազեկված ու չկազմակերպված է: Երկուսն էլ միմյանց հերքող (իրականում` փոխլրացնող) սեփական և միջազգային հանրությանը մոլորեցնող, մանիպուլացնող, Հայաստանի (Արցախ) հաշվին խնդիրները «լուծող», հակառուսական տրամադրություններ սերմանող և տարածաշրջանը Թուրքիայի ոտքերի տակ հրող համատեղ ծրագրի աջ ու ձախ թևերն են:
Այսօրվա (համատեղ) ասուլիսների տակ հնարավոր է, որ սրանց տերերի կողմից հերթական դավադիր զարգացումներ են նախատեսված: Ենթատեքստերին պետք շատ է ուշադիր լինել»: