Լուրեր
Փաստորեն միջազգայնորեն ճանաչված տարածքները օկուպացնող Ադրբեջանի կառավարությունը մեղավոր չէ, նրանց ներկայացուցիչները Հայաստանի կառավարության ղեկին` մեղավոր չեն. Արտակ Զաքարյան
10.01.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փաստացի կարելի է շուրջ 15 րոպե խոսել Հայաստանի սուվերեն տարածքների օկուպացիայի մասին և մեղադրել միայն ՀԱՊԿ-ին: Փաստորեն միջազգայնորեն ճանաչված տարածքները օկուպացնող Ադրբեջանի կառավարությունը մեղավոր չէ, նրանց ներկայացուցիչները Հայաստանի կառավարության ղեկին` մեղավոր չեն:
Բայց ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը մեղավոր են: Ես նրանց պաշտպանը չեմ ու դրա կարիքը բոլորովին չեմ տեսնում: Բայց հարց է առաջանում. այդ դեպքում, ըստ Նիկոլի, գուցե ՀԱՊԿ-ը պետք է նշանակեր Հայաստանի իշխանություններին, հանուն արդարության»: