Լուրեր

Հատկանշական է, որ մեր Նիկոլն ու նիկոլենց Իլհամը նույն օրը , գրեթե նույն ժամին հրավիրված ասուլիսում խոսել են գրեթե նույն թեմաներից. Արտակ Զաքարյան

10.01.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Հատկանշական է, որ մեր Նիկոլն ու նիկոլենց Իլհամը նույն օրը , գրեթե նույն ժամին հրավիրված ասուլիսում խոսել են գրեթե նույն թեմաներից և առաջ են տարել գրեթե նույն գաղափարները:
 
Երկու բացառությամբ: Մեկով Նիկոլը հերոսաբար ասել է, որ Հայաստանի տարածքում ոչ մի արտատարածքային ճանապարհ (այսինքն` միջանցք) չի´ լինելու (մալլլադե´ս, սաղ օլսուն Նիկոլ, զանգյազուրսըն դալանը գյոռբագյոռ օլուն), իսկ նիկոլենց Իլհամը` առանց համաձայնացնելու լրիվ հակառակն է ասել:
Երկրորդ բացառությունն էլ այն է, որ Նիկոլն ասել է Հայաստանի տարածքների օկուպացիայի և Լաչինի փակ միջանցքի սաղ մեղավորները Ռուսաստանում ու ՀԱՊԿ-ում են, իսկ նիկոլենց Իլհամը նման բան ընդհանրապես չի ասել:
 
Հիմա ի՞նչ անի խեղճ միջազգային հանրությունը, գլուխը ո՞ր պատին տա, որ բան հասկանա ու մի բանով օգտակար լինի»:

← Վերադառնալ ցուցակին