Լուրեր

Միասնական պայքար է հարկավոր` չհուսահատվելով, դիմակայելով ու հավատալով. Արտակ Զաքարյան

05.01.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Աստված մի արասցե, որ մենք, որպես ժողովուրդ, Աստծուց ստանանք այն` ինչին արժանի ենք: Միևնույն է, Աստված միշտ բարեհաճ է եղել մեր նկատմամբ` որպես իր ժողովրդի:
 
Կարևոր է հասկանալ, գիտակցել և պայքարել ի վերուստ մեզ տրված Հայրենիքի հարատևության համար: Թշնամիներն ու նիկոլիզմը, նոր ժամանակներում մեզ բաժին հասած հերթական փորձություններն են, որոնց եթե որպես ժողովուրդ հաղթահարենք` ավելի ուժեղ ենք դառնալու:
 
Ընդամենը միասնական պայքար է հարկավոր` չհուսահատվելով, դիմակայելով ու հավատալով»:

← Վերադառնալ ցուցակին