Լուրեր

Ազգային միասնությունն անհրաժեշտություն է. Արմեն Նավասարդյան

05.01.2023

 ՀՀԿ անդամ Արմեն Նավասարդյանի ֆեյսբուքյան իր  էջում  գրել է.

 
«Բավականին բարձր աղքատության մակարդակ ունեցող Հայաստանում ոմանք աղքատ լինելու և Փաշինյանին սատարելու միջև զուգահեռներ տանելով և մարդկանց զայրույթը բորբոքելով` իրականում սնում են Փաշինյանի իշխանության կյանքը...
Նմանները, ովքեր պատրաստ են մի օր էլ անգամ «սոված լինելը» հանցանք համարել, լավ կլիներ հասկանային, որ եթե «իրենց վիճակված է տգետ լինել, ապա պետք է աշխատեն գոնե բարի սիրտ ունենալ»։
Բերձորի փակ միջանցք ունենալով` մենք պետք է մեր աչքերն ավելի լայն բացելով կարողանանք նկատել գոնե մեզ շրջապատող այն կարիքավորների խնդիրները, որոնց դեռևս ոչինչ և ոչ մեկ չի խանգարում օգնել...
Կան աղքատներ, որոնք որոշակի անտարբերությամբ են լցված եղած ու սպասվող պատերազմների հանդեպ, չեն միանում իշխանությունների դեմ պայքարին, որովհետև նրանց բավական է այն պատերազմը, որը նրանց վիճակվել է կրել կյանքում, ներառյալ հանապազօրյա հաց վաստակելու ամենօրյա դժվարին պայքարը...
 
Մեղավոր են բոլոր նրանք, ովքեր նյութապես աղքատ չլինելով, սեփական ստամոքսի մեծությունը հայրենիքի մեծությունից կարևորելով և հոգևոր աղքատությամբ թունավորված լինելով` ներկայիս իշխանությունների մեջ հոգեհարազատ բան են գտել և սկսել նրանց խելահեղորեն մեծարել...
Ազգային միասնությունն անհրաժեշտություն է, բայց այսօր, այս իրավիճակում վերջիններիս հետ միանալը կվերածվի թշնամու առաջ ծնկելու համընդհանուր արարողության...»:

← Վերադառնալ ցուցակին