Լուրեր

Շատ կասկածելի լռություն է. Մարգարիտ Եսայան

04.01.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Գիշերն ու ցերեկը խառնվել են, կյանքն ու տխրությունը խառնվել են, ջղայնությունն ու անզորությունը խառնվել են, ամոթն ու անամոթությունը խառնվել են, միտքս կոնկրետ գիտի ինչ է պետք անել, քայլերս մոլորվել են...
 
Սրտիս մեջ, մտքիս մեջ մի անլռելի աղաղակ է պարտավոր ենք ազատսգրել Արցախը, պետք է բացել կյանքի ճանապարհը,պարտավոր ենք ռադ անել ներքին զավթիչներին,պարտք ունենք'փրկել ժողովրդին...
 
Բայց անկյալի պես տազ ենք արել...Անզորությունից թեւաթափ եմ, ամոթից գետինը մտած, մտքերից խելագարված...
 
Շատ կասկածելի լռություն է, շատ լուռ լռություն...Ներեցեք ինձ սիրելի արցախցիներ, ներեցեք իմ անզորությունը...
 
Չէ, չներեք, Մենք վառելու բան ենք...էս գրածիցս էլ եմ ամաչում, ախր խոսելու ժամանակը չի, գործ ա պետք անել...
 
Էս երբվանից այսքան չ-մարդ դարձանք, էդ ոնց դարձանք էսքան զզվելի անկարող...
 
Ամոթ...»:

← Վերադառնալ ցուցակին