Լուրեր
Սրանք ճգնաժամի ամենածանր պահին, վարչապետախառը նիստ են անում ու քննարկում հայրենակործան նոր դավաճանների ընտրության ու իրենց քաղաքական աղբանոցի ընդլայնման հարցերը. Արտակ Զաքարյան
04.01.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ ում իշխանությունը զավթած Քաղաքացիական Պայմանագիր կոչվող թուրքական բիոզանգվածը երեկ նիստ է արել, որը վարել է Նիկոլը: Օրակարգը խիստ «հրատապ ու կարևոր» էր` ամփոփվել են ՔՊ Կենտրոնի ՏԿ խորհրդի նախագահի ընտրությունները, քննարկել են տարածքային կազմակերպությունների խորհուրդների և ինչ-որ նիստերի կազմակերպման հետ կապված և այլ հարցեր։
Արցախը հայտնվել է անժամկետ բլոկադայի մեջ է, ՀՀ-ն կանգնել է նոր պատերազմի շեմին հենց իրենց` ՔՊ-ի պատճառով, իսկ սրանք ճգնաժամի ամենածանր պահին, վարչապետախառը նիստ են անում ու քննարկում հայրենակործան նոր դավաճանների ընտրության ու իրենց քաղաքական աղբանոցի ընդլայնման հարցերը»: