Լուրեր

2023-ը, ժողովրդից է կախված ինչպիսի ժամանակում կհայտնվի ազատ ու արժանապստիվ , թե' ստրկական ու ոտատակ...Մարգարիտ Եսայան

31.12.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Ժամանակը չի ավարտվում, ժամանակը հավերժ շարունակակսն է, մարդուց է կախված ինչպիսին կլինի իր ժամանակը, իր 2023-ը, ժողովրդից է կախված ինչպիսի ժամանակում կհայտնվի ազատ ու արժանապստիվ , թե' ստրկական ու ոտատակ...
 
Աստված, այո, մեզ հետեւում է, բայց եւ տվել է ընտրության հնարավորություն... Ցանկացիր,ձգտիր,պայքարիր եւ կտրվի...Հրաշք չկա, կա իրականություն եւ մարդուն ու ժողովրդին տրված է այդ իրականությունը իր երազանքին համապատասխսնեցնելու հնարավորություն...
 
Չէ որ մարդը բանական էակ է...
 
Տիեզերքը հետեւում է մեզ,թափ տանք մեզ եւ հերթական անգամ չհիասթափեցնենք, հակառակ դեպքում պատիժը դաժան կլինի...»:

← Վերադառնալ ցուցակին