Լուրեր
Իշխանությունն ասում է՝ «բա ինչ անենք, երկիրը ի վիճակի չէ պայքարելու, դրա համար էլ գնում ենք Հայաստանի ու Արցախի խաղաղ հանձնման ճանապարհով». Տիգրան Աբրահամյան
29.12.2022

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իհարկե, իշխանությունը սրանով էլ չի սահմանափակում, ասում է՝ իսկ ի՞նչ լուծում է առաջարկում հավաքական ընդդիմությունը՝ խորհրդարանում և դրանից դուրս։
Հերիք չի պատասխանատվությունից փախչելու ճանապարհին բոլոր դերակատարներին թշնամացնում և մեր դեմ է տրամադրում, մի բան էլ՝ լուծումներն է փորձում հրել մնացածների վրա։
Այսինքն՝ իրենք իշխանություն ստանձնել են միայն ուտել/խմելու/վայելելու համար, իսկ երկրի անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը պետք է միջազգային հանրությունն ու հասարակությունը ապահովի։
Եվ ամենակարևորը՝ իշխանությունը ամեն գնով խուսափում է խոստովանել, թե ինչու այս 4.5 տարիների ընթացքում հասանք այս աղետին՝ պետությունը դրեցին, «ռասկուլաչիտ» արեցին ու հիմա էլ թե՝ «բա ինչ անենք, երկիրը ի վիճակի չէ պայքարելու, դրա համար էլ գնում ենք Հայաստանի ու Արցախի խաղաղ հանձնման ճանապարհով»: