Լուրեր
Հանրապետականի համար Անկախությունը, Ինքնիշխանությունն ու Անկախության հռչակագիրը բարձրագույն արժեքներ են. Շարմազանով
29.12.2022
ՀՀԿ ԳՄ անդամ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հանրապետականի համար Անկախությունը, Ինքնիշխանությունն ու Անկախության հռչակագիրը բարձրագույն արժեքներ են։
Բայց մի հարց…
Էդ «թուրքի շուն» դառնալ ցանկացոծների,կամ այլ պետությունների դրոշներ «բռնող» ու «տնկողների» վրա տարածվելու՞ է «ինքնիշխանության» նախագիծը։
Թե՞ Նիկոլին հեռացնելու կոչերը դիտարկելու եք ՀՀ ինքնիշխանության դեմ իրականացված գործողություն։
Պետական ինքնիշխանությունը մսխածը խոսում է ինքնիշխանությունից։
Դա նույնն է, եթե 37-ի ռեպրեսիաների ժամանակ Եժովը խոսեր մարդու իրավունքների պաշտպանությունից։
Մարդ չգիտի լացի՞, թե՞՝ …»: