Լուրեր
«Ռուսաստա՞ն, թե՞՝ Թուրքիա-ՆԱՏՕ». Էդուարդ Շարմազանով
26.12.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Լինե՞լ, թե՞՝ չլինել։
Ռուսաստա՞ն, թե՞՝ Թուրքիա-ՆԱՏՕ։
Ընտրել Ռուսաստանի հետ դաշինքը նշանակում է լինել և հնարավորություն ունենալ ապրելու ավանդական, ազգային ու պետականության արժեքներով։
Ընտրել Թուրքիա-ՆԱՏՕ դաշինքը կնշանակի ինքնասպանություն ու հայոց պետականության գործոնի վերջնական ոչնչացում։
Հետևաբար. Ռուսաստանի հետ ամուր ու երկարաժամկետ դաշնակցային հարաբերությունների ցարգացումն այլըտրանք չունի»։