Լուրեր

Պարզ ուզում եմ ասել ձեզ. կարող է, իմ կուսակցությունը ձեր երազանքների քաղաքական միավորը չէ. Աշոտյան

26.12.2022

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Համացանցը հիշեցրեց, որ անգամ 2018-ի լկտիաբար սարքած խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո շարունակել ենք ահազանգել, որ Նիկոլի պատճառով կորցնելու ենք Արցախը։
 
Այս հիշեցումս ոչ բարոյական սփոփանք է, ոչ հոգեբանական բարձիկ, ոչ էլ առավել եւս՝ ինքնագովազդ։
Պարզ ուզում եմ ասել ձեզ. կարող է, իմ կուսակցությունը ձեր երազանքների քաղաքական միավորը չէ, անշուշտ, Սերժ Սարգսյանը Սանտա Կլաուսը չէ, գուցե ես շատ վատ քաղաքական գործիչ եմ, հավանաբար, դուք ձեր նման կատարյալ դեմքեր եք փնտրում… Չգիտեմ…
 
Բայց մի բան գիտեմ հաստատ. Արցախի հարցով մեզ վրա երբեք չկասկածեք. ոչ անցյալի, ոչ ներկայի, ոչ ապագայի հորիզոնում.
Արցա’խ, դու մենակ չե’ս։
 
Հ.Գ. Նյութն ամբողջությամբ՝ մեկնաբանությունում»։
Հնարավոր է սա 1 անձ and տեքստ նկարն է
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին