Լուրեր
Ի՞նչ կարող էր անել ՀՀ ԱԳ նախարարը Մոսկվայում. Դերզյան
24.12.2022
ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ի՞նչ կարող էր անել ՀՀ ԱԳ նախարարը Մոսկվայում.
1. Բարձրացներ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը
2. Խոսեր առաջացած հումանիտար աղետի մասին
3. Խոսեր այդ շրջափակման հետևանքով մահացած/Երևան չհասցած անձանց մասին
4. Սաստեր Ադրբեջանին իր քայլերի համար
5. ՌԴ խաղապահներից պահանջեր հստակ քայլեր ճանապարհը բացելու համար
6. Արցախի՝ Ադրբեջանի կազմում թեզը կոտրեր թե՛ միջազգային հայտարարությունների և թե առկա ցեղասպանական իրավիճակի մասին
7. Խոսեր ադրբեջանցիների կողմից ՌԴ խաղապահների նկատմամբ ագրեսիվ, սադրիչ և ոչ կառուցական քայլերի մասին, ինչը անցնում է Ադրբեջանի իշխանությունների լռության ներքո
Դա չարվեց... իսկ Հայաստանը դիրքավորվեց որպես ոչ կոնստրուկտիվ բանակցող... հիմա հարց
Ինչի՞ վրա եք հույսներդ դրել: Սրանից լավ տարբերակ ունե՞ք: Չնայած ում ինչ եմ ասում... մի քանի հազար զոհերը որպես ոչ պարտադիր ներկայացնողների համար 120.000 հայի կյանքը արժեք չունի...»: